Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերություններում լարվածությունն հասել է գագաթնակետի

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Հնդկաստանի ղեկավարությանը բանակցությունների կոչ է արել

Փետրվարի 14-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի Պուլվամա շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որին զոհ դարձավ Հնդկաստանի ոստիկանության ուժերի 45 աշխատակից, Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը հասել է գագաթնակետին։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ջաիշ-է-Մուհամադ» ռազմական խմբավորումը, որը տեղակայված է Պակիստանում։ Միջուկային երկրները գտնվում են պատերազմի նախաշեմին, իսկ մնացած աշխարհը հանդարտության կոչերով է հանդես գալիս։

Նյու Դելիի ու Իսլամաբադի միջև վիճահարույց  Քաշմիրի տարածքի համար երկրները 3 պատերազմ են ունեցել։ Հակամարտությունն առավել սրվեց փետրվարի  26-ին, երբ Հնդկաստանի զինուժը ավիահարվածներ հասցրեց՝ պնդելով, որ ռմբակոծել է Քաշմիրում Պակիստանի կողմից վերահսկվող  տարածքը՝ վրեժխնդիր լինելու ահաբեկչության համար։ Հնդկաստանը հարվածներ էր հասցրել Քաշմիրում գտնվող «Ջաիշ-է-Մուհամադ» ռազմական խմբավորման զինյալներին։ Նյու Դելիի տեղեկություններով, ոչնչացվել է մոտ 300 զինյալ։Այնուհետ Իսլամաբադը խոցեց հնդկական 2 ինքնաթիռներ ու գերի վերցրեց  1 օդաչուի։

 Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Հնդկաստանի ղեկավարությանը բանակցությունների կոչ է արել։ Նա հույս է հայտնել, որ «ողջամտությունը կհաղթի» և միջուկային ուժ ունեցող հարևանները կկարողանան հասնել հակամարտության լուծման: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

«Սա վրեժխնդրության ակտ չէ, այլ մեր հնարավորությունների, ուժի և կամքի ցուցադրություն։ Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում: Այժմ Հնդկաստանից է կախված՝ կգնա նա մեր առաջարկած խաղաղության ճանապարհով, որն անհրաժեշտ է  այս տարածաշրջանին»,-ասել է Գաֆուրը։

Հնդկաստանն էլ իր կողմից է Պակիստանին մեղադրում է ահաբեկիչներին աջակցության մեջ ու ընդգծում, չեն պատրաստվում պատերազմի հարևանի հետ, սակայն Հնդկաստանի կառավարությունը հստակ գործողություններ կձեռնարկի ահաբեկչության վտանգի դեմ, հավելելով, որ սա ռազմական գործողություններն ուղղված է եղել բացառապես «Ջաիշ-է-Մուհամադ» ռազմական խմբավորման դեմ։


 

Աղբյուր` Panorama.am