60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)

Մանրամասներ
60-ամյա կին

Արգենտինայի Լա Պլատա քաղաքից իրավաբան Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» գեղեցկության մրցույթում։ Իհարկե, ամեն տարի ինչ-որ մեկը հաղթում է այն, բայց Ալեխանդրայի հաղթանակն առանձնահատուկ է, քանի որ նա 60 տարեկան է։ Այժմ արգենտինուհին կպայքարի «Միսս Արգենտինա» տիտղոսի համար։ Այս մասին հաղորդում է KP.ru–ն։

Գեղեցկության մրցույթների կանոնները փոխվում են ըստ ժամանակի միտումների։ Անցյալ տարի «Միսս Տիեզերք» և դրա հետ կապված գեղեցկության մրցույթների կանոները փոխվել են՝ հանվել է վերին տարիքային շեմը: