2010-ական թթ. սկզբին Քարդաշյանն ապրում էր բոլորովին այլ կյանքով։ Նա դեռ ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ եւ դաստիարակում էր մեկամյա դեստերը՝ Նորթին, եւ դեռ նոր պետք է թողարկեր գեղեցկության եւ ներքնաշորերի իր հավաքածուն։ Եվ չնայած նա արդեն նորաձեւության շարժիչ ուժն էր, սակայն դեռ այնպիսի ազդեցություն չուներ, ինչպես այժմ, երբ պարզ հաղորդագրությունն ինսթագրամում կարող է վաճառել հավաքածուն հաշված րոպեներում։ Ամեն բան փոխվեց 2014թ. նոյեմբերի 12-ին, երբ Paper ամսագիրը առաջին անգամ ներկայացրեց իր 2014թ. ձմեռային համարը Քարդաշյանի մերկ հետույքով։
Շապիկն ինքը, որը լուսանկարել էր Ժան-Փոլ Գուդը, բոլոր առումներով ինքնատիպ էր։ Հին Հոլիվուդի գլամուրի ոճով հագնված Քարդաշյանի պարանոցը լրիվ ծածկված էր մարգարտի շարաններով, մազերը հավաքված էին գագաթին գեղարվեստական եւ մեծ փնջով։ Ռետրո-գլամուրի եւս մեկ դետա՞լ։ Նրա ատլասե օպերային ձեռնոցները, գրել է Bustle-ը։
Ռեալիթի-շոուի կուռքը լրիվ մերկ էր՝ զգեստը պահած շատ նկատելի, շատ մերկ եւ շատ փայլուն հետույքին։ Լուսանկարի մակագրությունում ասված է. «ԿՈՏՐԻՐ ԻՆՏԵՐՆԵՏԸ, ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ»։
Մակագրությունը վախեցնելու աստիճանի մարգարեական էր։ Չնայած նա «չպայթեցրեց» ինտերնետը, բայց շապիկը վերահսկման տակ վերցրեց խոսակցությունները փոփ-մշակույթի մասին եւ իսկապես հսկայական ազդեցություն գործեց համացանցի վրա։ Թողարկման հաջորդ օրը Paper-ի վեբ-կայքի թրաֆիկը կազմեց ԱՄՆ բոլոր վեբ-բրաուզերների ակտիվության մոտ 1 տոկոսը, եւ դա՝ առանց ռեպոստներիը, թվիթների եւ ռեթվիթների հաշվառման։
Շապիկը դարձավ առաջին դեպքերից մեկը, երբ նա անվերջ մեմեր էր սնուցում։ Անգամ Էլեն Դեջեներեսը եւ Պորցիա դե Ռոսին էին նմանակում այդ պահը եւ իրենց ֆոտոշոփերը ներկայացնում սուրբծննդյան բացիկներին։
Տարիներ անց շապիկը նախկինի պես մնում է վերջին տասնամյակի ամենանշանային լուսանկարներից մեկը։ Եվ ոչ մի հանրահայտ անձ չի համարձակվել վերստեղծել այն, բացի Քիմի քրոջից՝ Քենդալ Ջեներից։
Անցած տարի 818 Tequila-ի հիմնադիրը նկարահանվել է Jacquemus-ի տոնական գովազդում։ Մի լուսանկար զարմանալիորեն նման էր Քարդաշյանի լուսանկարին այդ իմաստով։ Սակայն Ջեների լուսանկարը ավելի... տոնական էր՝ ծաղկաշղթան փաթաթած հետույքի շուր,ջ սուրբծննդյան լույսերի ներքո։
Ոչ ոք չի կարող այնպես հնազանդեցնել ինտերնետը, ինչպես Քարդաշյան-Ջեներները։
0Comments