Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դաշնակիցների վճռական գործողությունները՝ պաշտպանելու Իսրայելը, կանխեցին Իրանի ահաբեկչությունն ու ենթակառուցվածքների կորուստը. նույնը, նրա համոզմամբ, հնարավոր է անել պաշտպանելու համար Ուկրաինան, որը, ինչպես և Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Այս մասին գրում է interfax.com.ua-ն:
Ըստ Զելենսկիի՝ ռուսական հարձակումների ինտենսիվությունը պահանջում է դաշնակիցների ավելի մեծ համախմբում։ Մասնավորապես, ինչպես նշել է Զելենսկին, պաշտպանելով Իսրայելը, ազատ աշխարհը ցույց է տվել, որ նման միասնությունը ոչ միայն հնարավոր է, այլև 100%-ով արդյունավետ։
«Դաշնակիցների վճռական գործողությունները կանխեցին ահաբեկչության հաջողությունը և ենթակառուցվածքների կորուստը և ստիպեցին ագրեսորին կանգ առնել: Նույնը հնարավոր է ահաբեկչությունից պաշտպանելու համար Ուկրաինան, որը, ինչպես և Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ չէ: Դա 5-րդ հոդվածի ակտիվացում չի պահանջում, բավական է միայն քաղաքական կամք դրսևորել»,- ընդգծել է նա։
Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար
Մանրամասներ
![Զելենսկի](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-02/%D5%86%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D5%BD%20%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%2026%20%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D6%85%D5%AF%D5%B8%D6%82%D5%BA%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%BF%D5%A1%D5%AF%20%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%20%D5%8E%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4%D5%AB%D6%80%20%D4%B6%D5%A5%D5%AC%D5%A5%D5%B6%D5%BD%D5%AF%D5%AB.jpg?itok=xKEm4Kox)
0Comments