Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայելին. The New York Times

Մանրամասներ
իրան

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է իրանական բանակին հարվածել Իսրայելին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի չորս պաշտոնյաների։

«Խամենեին հրամայել է Իրանից հարվածներ հասցնել Իսրայելին՝ հստակ ազդանշան ուղարկելու համար, որ Իրանը «ռազմավարական համբերությունից» անցնում է Իսրայելի ավելի ակտիվ զսպման», - ասվում է զեկույցում: 

Մինչ այս, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել էր, որ Իրանը Իսրայել է ուղարկել 350 տարբեր զինամթերք՝ լցված 60 տոննա պայթուցիկով։