Իրանին են միացել տարածաշրջանի այլ երկրներ․ նրանց կողմից ևս ԱԹՍ արձակում է իրականացվել։ Այսպիսով, Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից։
Շաբաթ երեկոյան Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից, այդ թվում՝ Եմենից, հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ռադիոկայանը հայտնել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքերը կարող են Իսրայելի տարածք հասնել կիրակի առավոտյան։
0Comments