Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց

Մանրամասներ
թեհրան

Նիդեռլանդները վաղը կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց, նշվել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, հղում է կատարվել Իրանի եւ Իսրայելի միջեւ աճող լարվածությանը։

ԱԳՆ հայտարարությունում նաեւ նշվել է, որ վաղը կընդունվի որոշում այն մասին, թե արդյոք դեսպանությունը կբացվի երկուշաբթի։