Բրյուսելյան հանդիպումով Հայաստանի ներսում տնտեսական այլընտրանքի պատրանք են ստեղծում, այն քարոզչական բնույթ ունի, բնակչությանը «նոր բլիթ» են տալիս, որ այդքան էլ սարսափելի չէ ՌԴ տնտեսական գոտուց հեռանալը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպմանը։
«Հայաստանը զինամթերքի պահով կարողանում է այլընտրանք գտնել, հիմա տնտեսապես են ուզում ապահովել։ Այն 1 մլրդ դոլար աջակցությունը, որի մասին խոսվում է, քաղաքական նպատակով է լինելու, որի դիմաց Հայաստանը պետք է գործուն քայլեր անի ՌԴ-ին ՀՀ-ից դուրս բերելու համար։ Բրյուսելում տնտեսական բնույթի փաստաթուղթ կստորագրվի․ հիմնական նպատակը Ռուսաստանին այստեղից հանելն է»,- ընդգծեց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments