ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։
ԿԲ–ն նշել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը):
«Դրա հետ մեկտեղ սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում բանկերը պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,– հիշեցրել է ՀՀ կենտրոնական բանկը։
Նշենք, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ են տարածել ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով անանուն աղբյուրների։
Հիշեցնենք` փետրվարին ընդունված ամերիկյան պատժամիջոցների հերթական փաթեթով թիրախավորվել է նաև «Միր» համակարգի կազմակերպիչ ընկերությունը («Վճարային քարտերի ազգային համակարգ», որը պատկանում է ՌԴ կենտրոնական բանկին)։
0Comments