ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել այն պնդմամբ, որ կառուցողական հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, Իսկ Ուկրաինայի հակամարտությունից կարելի էր խուսափել:
«Ես Պուտինի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել»,- ասել է քաղաքական գործիչը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ուկրաինական ճգնաժամը չէր լինի, եթե ԱՄՆ-ում լիներ «իսկական առաջնորդ», այլ ոչ թե Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։
Թրամփը ավելի վաղ խոստացել էր, որ եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, մինչև իր երդմնակալությունը կհասնի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
0Comments