Կազմակերպություններ կան դրական են արձագանքել և կազմակերպություններ կան, որ բացասական են արձագանքել և պետք է հասկանալ բացասական արձագանքի պատճառը, թե ինչու չեն ցանկանում Ակադեմիական քաղաքում շարունակել իրենց գործունեությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձրագույն կրթություն և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
«Կոնսերվատորիան, որպես ՀՀ պետական բուհ, նույնպես այս գործընթացի շահառուն է։
Մեր գործառույթն է իրենց հետ քննարկել և հասկանալ ինչպես կարելի է այս ամենը զարգացնել։
Շենքի հետ կապված՝ Կառավարության կողմից կա հրաման՝ իրականացնել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ»,- նշեց նա։
0Comments