Apple ընկերությունը ներկայացրել է 13 և 15 դյույմանոց նոր սերնդի MacBook Air նոութբուքներ: Սարքերն արտաքինից ոչնչով չեն տարբերվում իրենց նախորդներից, սակայն ունեն ավելի հզոր M3 չիպ։ Նաև ընկերությունը դադարեցրել 2020-ի MacBook Air-ի արտադրությունը՝ առաջին սարքը, որը հիմնված է ընկերության M1 ARM չիպսեթի վրա։
Ինչպես հաղորդում է MacRumors-ը՝ վկայակոչելով Apple-ի կայքի պաշտոնական գովազդային նյութերը, նոր MacBook Air-ը մինչև 60%-ով ավելի արագ է, քան M1 չիպով մոդելը, փոխանցում է news.am-ը։ Արտադրողը նաև պնդում է, որ նոր սարքը մոտ 13 անգամ ավելի հզոր է, քան Intel-ի վրա հիմնված MacBook Air-ի ամենաթանկ մոդիֆիկացիան:
Նոր MacBook Air-ն ունի նաև Wi-Fi 6E, Voice Isolation և Wide Spectrum՝ տեսա և լսազանգերում ձայնի հստակության բարելավման համար:
Նոր MacBook Air-ի նախապատվեր կարելի է անել արդեն հիմա, իսկ առաքումները կսկսվեն մարտի 8-ից։ Նոութբուքները հասանելի կլինեն Midnight, Starlight, Space Grey և Silver գույներով՝ սկսած 1099 դոլարից:
Ընկերության կողմից առաջին սերնդի MacBook Air-ի (2020) արտադրությունից հրաժարվելից հետո MacBook Air-ի ներկայիս շարքը ներառում է 13 դյույմանոց M2 չիպով MacBook Air-ը՝ սկսած $999-ից, 13-դյույմանոց M3 չիպով աշխատող MacBook Air-ը՝ սկսած $1099-ից և 15-դյույմանոց և M3 չիպով աշխատող MacBook Air՝ սկսած 1299 դոլարից:
0Comments