ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի վարկածով վատագույն դերասան է դարձել, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ մրցույթի ժյուրին անվերապահորեն Թրամփին վատագույն դերասանի մրցանակին է արժանացրել «Մահ ազգին» եւ «Ֆարենհայթ 11/9» ֆիլմերում մասնակցության համար, որտեղ նա մարմնավորել է իրեն:
Բացի այդ նախագահը նաեւ «վատագույն դերասանական զույգ» մրցանակ է ստացել:
«Ոսկե ազնվամորին» ամենամյա հումորային մրցանակաբաշխություն է, որը «Օսկարի» նմանակումն է: Մրցանակը տրվում է 11 անվանակարգերում:
0Comments