Իմ որդիները չեն ցանկանում նախագահ դառնալ. Լուկաշենկո

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ նախագահի կյանքը հասկանալու համար այն պետք է ապրել, բայց ինքը ոչ ոքի դա չի ցանկանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով: Վերջինս Ռազմական ակադեմիայի կուրսանտների եւ դասախոսների հետ կայացած հանդիպմանը նշել է, որ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը։

«Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ նախագահի կյանքը հասկանալու համար այն պետք է ապրել, բայց ինքը ոչ ոքի դա չի ցանկանում:

Ալեքսանդր Լուկաշենկոն երեք որդի ունի՝ Վիկտորը (1975 թ.), Դմիտրին (1980 թ.) եւ Նիկոլայը (2004 թ.), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: