Իտալացի ֆերմերները բողոքի ակցիա են սկսել Հռոմի մերձակայքում

Մանրամասներ
Իտալիա

Իտալացի ֆերմերները բողոքի ակցիայի շրջանակներում ավելի քան 100 տրակտորներով հավաքվել են Հռոմի մերձակա կայանատեղիներից մեկում, որտեղ նաև վրաններ են տեղադրել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով, որ  ոստիկանության տվյալներով՝ մոտ 130 տրակտոր է ժամանել հիմնականում Տոսկանայից, Լացիոյի մետրոպոլիայի հյուսիսային շրջաններից և Ումբրիական լեռներից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆերմերները սպասում են Հռոմի իշխանությունների թույլտվությանը քաղաքի հրապարակներից մեկում ցույց կազմակերպելու համար, որին կմասնակցի մոտ 10 գյուղտեխնիկա և 1,5 հազար մարդ։

Բողոքող ֆերմերների վերջնական նպատակը կառավարության հետ հանդիպումն է։

Նրանք պահանջում են  գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումներ, հարկերի կրճատում և վառելիքի սուբսիդավորման ներդրում: