Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում. «Հրապարակ»

Մանրամասներ
ալեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում, երբ չէին խնայում ո՛չ մերձավոր զինակիցներին, ո՛չ կանանց ու երեխաներին։

Վերջին կոռուպցիոն «բացահայտումների» շոուի գլխավոր դերակատարները հիմնականում կանայք են՝ էկոնոմիկայի 32-ամյա փոխնախարարը, վարչության պետը, «Սիներջի» ընկերության 2 կին ներկայացուցիչ, որոնց նախնական կալանքի հարցում Փաշինյանի գրպանային իրավապահներն անգամ հաշվի չառան նրանց խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին եւ մեղադրանքի բնույթը:

Անգամ «բռնապետ» հռչակված Սերժ Սարգսյանի ժամանակ չգրված կանոն կար, որ տնտեսական հանցագործությունների համար կանանց նախնական կալանք չէին տալիս` նրանք ազատության մեջ էին մնում մինչեւ դատավճիռը։