Հայտնի է, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիություն ունեցող վարորդները ռուս-բելառուսական սահմանը հատել։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Համաձայն ՌԴ կառավարության 2024թ. հունվարի 13-ի հանձնարարականի՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող վարորդները ռուս-բելառուսական սահմանը կարող են հատել միայն Յեզերիշչե-Նևել (Езерище-Невель) ճանապարհահատվածի «Լոբոկ» ստացիոնար անցակետով (Կիև-Սանկտ Պետերբուրգ M20)»,- ասվում է հայտարարությունում:
0Comments