Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Հյուրերը տպավորված են եղել մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է և մոտ է 600-ի։
Նրան նաև հետևել են շրջանային մրցաշարերին, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ղազախստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:






0Comments