Աստանայում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվել է Չինաստանի թիմին՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց:
Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին ու Հնդկաստանին: 5-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս Տաթև Աբրահամյանը:
0Comments