Արոնյանի «Բադեն Բադենը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը

«Բադեն Բադենի» կազմում հանդես է գալիս նաև Սերգեյ Մովսեսյանը

Տեղի են ունեցել Գերմանիայի շախմատի Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերը, որին «Բադեն Բադեն» հանրահայտ թիմի կազմում մասնակցել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: 9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տոնել Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ և 11-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել համապատասխանաբար Վլադիմիր Ֆեդոսեևի և Ամեն Բասեմի հետ:

«Բադեն Բադենի» կազմում հանդես է գալիս նաև Սերգեյ Մովսեսյանը, ով, սակայն, 9-11-րդ տուրերին ընդգրկված չի եղել թիմի հիմնական կազմում: 11-րդ տուրից հետո «Բադեն Բադենը» 18 թիմային միավորով գլխավորում է մրցաշարին աղյուսակը: Այս տարի թիմի կազմում հանդես են գալիս նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:


 

Աղբյուր` Panorama.am