Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր կայացան երկու հանդիպումներ։
Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։ Հանդիպման 79-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Արնաուտովիչը։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 72-րդ րոպեին։
Նույն օրը կայացած մյուս խաղում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ 1-1։ Հյուրերի ֆուտբոլիստ Մալենի խփած գոլին տանտերերը պատասխանեցին Լյուկ Դե Յոնգի գոլով։
Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին։
0Comments