Վահե Դանիելյանը զիջեց միայն լրացուցիչ ցուցանիշներով

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Բերնադսկին

Իրանում ավարտվել է Կարուն Մասթերս միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 11 երկրի 53 շախմատիստ, այդ թվում` 6 գրոսմայստեր: ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Բերնադսկին, իսկ Դանիելյանը գրավել է երկրորդ տեղը: Մրցաշարին մասնակցող Կարեն Գրիգորյանը 6,5 միավորով կիսել է 3-5-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավել է 4-րդ հորիզոնականը:


 

Աղբյուր` Panorama.am