Խանտի-Մանսիյսկում այսօր անցկացվում են շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ՝ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Լևոն Արոնյանն արդեն ավարտել է պարտիան Քուանգ Լիեմ Լիի հետ:
Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով, գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Վաղը կկայանա երկրորդ հանդիպումը, եթե այն նույնպես խաղաղ արդյունքով ավարտվի, ապա հաղթողը կորոշվի թայ բրեյքում:
Այս զույգի հաղթողը կմրցի Վաշյե-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողի հետ:
0Comments