Էլիզաբեթ Բորնը հեռանում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից

Մանրամասներ
Էլիզաբեթ Բորն

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում, գրում է ТАСС-ը։ Մակրոնը շնորհակալություն է հայտնել նրան գործին նվիրվածության և վճռականության համար։ 

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Բորնը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի նշանակումը: Բորնը Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է 2022 թվականի մայիսից։