Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, բախվել են Mercedes և Kia Sorrento մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
0Comments