2023 թվականի սեպտեմբերի 19–20–ին ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ՊԲ–ն տվել է 223 զոհ, որոնցից 25–ը քաղաքացիական անձինք են։ Այս մասին «Լուրեր»–ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ նշելով, որ ՊԲ–ն տվել է 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։
Նա նշել է, որ զոհերի թվում կան 5 անչափահասներ։ Ունենք նաև 20 անհետ կորած, որոնցից 5–ը քաղաքացիական անձինք են։
«Արձանագրվել է շուրջ երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք, դիակների զննություններ և համապատասխան փորփաքննության եզրակացություններ»,– նշել է նա։
ՀՀ ՔԿ նախագահի խոսքով՝ այս պահին Բաքվում 23 գերի է պահվում, որոնցից 17–ը գերեվարվել են վերջին ագրեսիայի հետևանքով։
0Comments