Իրանին հաջողվել է զսպել գնաճային սպասումները. Համաշխարհային բանկ

Մանրամասներ
հբ

Համաշխարհային բանկը իր զեկույցում նշել է, որ Իրանի կառավարությանը հաջողվել է զսպել գնաճային սպասումները և կայունություն հաստատել արտարժույթի շուկայում:

Այդ մասին, հայտնել Է IRNA գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Իրանի տնտեսությունը 2023 թվականին հասել Է 3,8 տոկոս միջին աճի տեմպի: Նավթի արդյունաբերությունը նույնպես աճել է համաշխարհային շուկայում առաջարկի նվազման հետ մեկտեղ։

2023 թվականին Իրանում աճել են ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը, իսկ մեքենաշինության ոլորտում մեծ ներդրումները հանգեցրել են ներդրումների ծավալների աճին։

Ակնկալվում է, որ Իրանի համախառն ներքին արդյունքի աճը առաջիկայում կշարունակվի, իսկ նավթի արդյունահանման ու արտահանման ծավալների աճը կլինի այդ ժամանակահատվածում Իրանի տնտեսության աճի գործոններից մեկը։