Ինչքանով է հավանական, որ առաջիկայում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և ինչ սկզբունքների հիման վրա։
Այս հարցի վերաբերյալ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը չհրաժարվի պայմանավորվածություններից և սկզբունքներից, ապա մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական:
Նա արձանագրեց, որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։
«Չէի ուզի կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա և կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- շեշտեց Փաշինյանը։
0Comments