Financial Times-ը ներկայացրել է 2023 թվականի աշխարհի ամենաազդեցիկ կանանց։
Ոչ ռեյտինգային ցուցակում ընդգրկված է 25 կին, այդ թվում՝ դերասանուհի Մարգո Ռոբին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադիան և Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան։
Ինչպես նշում է հրատարակությունը, ցանկը կազմվել է Financial Times-ի տարբեր բաժինների լրագրողների, թերթի ընթերցողների և ոլորտի առաջատարների հետ խորհրդակցությունների հիման վրա։
«Այս հատուկ նախագիծը մշակվել է ամիսների ընթացքում՝ FT-ի տասնյակ բաժինների հարյուրավոր լրագրողների, մեր ընթերցողների և ոլորտի առաջատարների հետ խորհրդակցությունների հիման վրա»,- գրում է FT-ն։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ.
Մարգո Ռոբի (դերասանուհի)
Բեյոնսե (երգչուհի)
Բարբարա Քինգսոլվեր (գրող)
Ֆիբի Ֆիլո (դիզայներ)
Ալյա Բհատ (դերասանուհի)
asespa երաժշտական խումբ
Լոլա Շոնեյին (գրող)
0Comments