Միհատ նայեք Ֆրանսիայի կառավարությանը ու գնացեք հող կերեք մեռեք․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Ֆրանսիայի վարչապետը արգելել է նախարարներին օգտագործել Whatsapp, Telegram և Signal։ Փոխարենը առաջարկում է անցնել նոր ֆրանսիականին՝ Olvid-ին։

Նախանձելի է, երբ տեսնում ես թե ինչպես են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու այլ երկրների առաջին դեմքերը հպարտանում, պաշտպանում ու առաջ բրդում հայրենական բրենդերին։

Իսկ մեզ մոտ Հայաստանի հետ կապ չունեցող ու լուծարվող ընկերություններին պետական բյուջեից փող են տալիս, բայց Zangi-ին մերժում են։ Էլ չեմ ասում թե քանի անգամ եմ առաջարկել գոնե ուժային կառույցներում ArtsakhX-ի օրինակով պաշտպանված կապ տեղադրենք։

Երբ սկսվեց Կովիդի պանդեմիան և դպրոցներից սկսած բոլորը անցնում էին Zoom-ի, առաջարկեցի ստեղծել հայրենականը։ Ու այն դեպքում երբ մենք արդեն ունենինք պատրաստի վիդեո-կոնֆերենսինգի տեխնոլոգիաները և ընդամենը անհրաժեշտ էր ներդրում տեխնոլոգիայից պրոդուկտ մշակելու հարցում։ Եվ պետությանը առաջարկում էինք ներդրում կատարել միայն պրոդուկտի մշակման ինքնարժեքի չափով։ Բացի բուն վիդեո-կոնֆերենսինգից ստեղծվելիք ծրագիրը կարելի էր ինտեգրել նաև հայկական դպրոցական, բժշկական, իրավաբանական ծրագրերի հետ, և տալ նրանց միջազգային շուկայում բացառիկ մրցակցային առավելություններ։

Բայց դե բնականաբար մեր առաջարկը մերժվեց։ Միայն ԱԳ նախարարությունից հետաքրքրությւոն ցուցաբերեցին կոնսուլային ու այլ դիվանագիտական ծառայությունները հեռահար մատուցելու հարցում, բայց այստեղ էլ ֆինանսավորողը ոչ թե ՀՀ կառավարությունն էր, այլ Համաշխարհային Բանկը։ Ու այդ բանկը առաջարկում էր ներդնել ինքնարժեքից 5 անգամ քիչ գումար ու ընդունել իրենց տարօրինակ ու ահավոր պայմանները։ Բնականաբար հրաժարվեցի։

Հիմա միհատ մարդ կա՝ վարչապետ է դարձել ու ինչ որ հայրենասիրությունից ու պետությունից է գոռում։ Միհատ նայեք Ֆրանսիայի կառավարությանը ու գնացեք հող կերեք մեռեք։ Հղումը մեկնաբանությունում։

Վահրամ Մարտիրոսյան