Հնդկաստանի վարչապետն անձամբ է փորձարկել հնդկական Tejas կործանիչը:
«Դա անհավանական փորձ էր: Այն ուժեղացրեց իմ վստահությունը մեր երկրի սեփական հնարավորությունների հանդեպ և ստիպեց ինձ կրկին հպարտություն և լավատեսություն զգալ մեր ազգային ներուժի նկատմամբ», – հայտնել է Նարենդրա Մոդին։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Tejas մարտական ինքնաթիռը կարող է գործել ցանկացած եղանակային պայմաններում:
Կործանիչի ստեղծման աշխատանքները սկսվել են 1980-ական թվականներից։ 2015 թվականին որոշվեց կործանիչ մատակարարել Հնդկաստանի բանակին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Tejas MK2 կործանիչի նոր մոդիֆիկացիայի ուղղությամբ:
0Comments