Տասնյակից ավելի մանկապարտեզների տնօրեններ «մազից են կախված». «Փաստ»

Մանրամասներ
մանկապարտեզ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրերս աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 164 մանկապարտեզի վարիչը:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, պատճառը կոնֆլիկտայնությունն է, սաների, ծնողների ու աշխատակիցների նկատմամբ վատ վերաբերմունքը:

Սակայն, ինչպես երևում է, սա «բացառիկ» դեպք չի լինի, և առաջիկայում ազատումների նոր շարք է սպասվում:

Մեր հավաստի տեղեկություններով, ներկայում ևս 15 մանկապարտեզի տնօրեններ, այսպես ասած, «մազից են կախված»: