Հրապարակը գրում է.
Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկի ծնողը ահազանգել է մեզ։ Նա պատմում է, որ ոմն մեկը այցելում է վարչական շրջանի բոլոր դպրոցներ, երեխաներին նստեցնում իր ավտոմեքենան. «Սա գնում ա դպրոցներ, անծանոթ երեխաներին առաջարկում նստել իր մեքենան։ Մի քանի երեխա նստել, հետո իջել են։ Շատ-շատ սարսափած ենք»։
Նրա խոսքով` բազմաթիվ ծնողներ ահազանգել են ոստիկանություն, պատմել այս ամենի մասին, սակայն ոստիկանությունը ոչինչ չի անում։
Դպրոցականների ծնողները բացի նրա եւ նրա մեքենայի լուսանկարից ոչինչ չունեն, չգիտեն` ով է, որտեղից, անունն ինչ եւ ինչ է ուզում դպրոցականներից։
0Comments