Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ամփոփել է անցնող 2018 թվականը: Վերջինս ընդգծել է, որ ընկերությանն այս տարի բաժին են հասել շատ դժվարություններ: Այդ մասին նա գրել է սոցցանցի իր էջում:
Ըստ նրա՝ Facebook-ը բախվել է խնդիրների, ինչպիսին են՝ ընտրություններին հնարավոր միջամտությունը, ապատեղեկատվությունը, տվյալների արտահոսքը և այլն:
«Եթե ազնիվ լինենք, ապա այս խնդիրների լուծման համար տարիներ կպահանջվեն»,- ասել է նա:
Ցուկերբերգի խոսքերով ընկերությունը մշակել է իր աշխատանքի բարելավմանն ուղղված մանրակրկիտ ծրագրեր: Facebook-ի ղեկավարը խոստովանել է, որ անցյալում դրան բավարար ուշադրություն չի դարձվել:
0Comments