Ուսուցիչների ատեստավորում կիրականացվի էլետրոնային տարբերակով․ դիմել է 6000 ուսուցիչ

Մանրամասներ
ժ

Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ կիրականացվի էլետրոնային տարբերակով։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Ուսուցիչների կամավոր ատեստավորումը իրականացվում էր թղթային տարբերակով, ինչը բարդություններ էր առաջացնում։ Փոփոխությունների եղանակով,  էլեկտրոնային ատեստավորումը հնարավորություն կտա ուսուցիչներին խնայել ժամանակը, քանի որ հարցերի պատասխանները պետք է լրացնել ձևաթղթում, որի արդյունքում չէին բացառվում տեխնիկական վրիպակնեը։ Սա ևս մեկ անգամ կխրախուսի ուսուցիչների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները։ Սա նաև հնարավորրություն կտա, որ ուսուցիչը տվյալ պահին լրացնելով թեստը անմիջապես տեսնեն արդյունքը և հասկանան, թե նշված հարցերից քանիսին են ճիշտ պատասխանել, քանիսին՝ ոչ, ինչը թափանցիկություն է հաղորդում գործընթացին»,- ասաց նախարարը։ 

Նա նշեց, որ ատեստավորման գործընթացն արդեն ավարտվել է, որի համար դիմել է 6000 ուսուցիչ, իսկ առաջին ատեստավորումն այս տարի կանցկացվեն նոյեմբերի 9-ից։ 

Փաշինյանն արձագանքելով նախարարին՝ ընդգծեց․ «Շրջիկ լուրեր կան, չէ՝ ուսուցիչների քննության 3-րդ հարցի ճիշտ տարբերակը 4-րդն է, էլ տենց չի լինելու»։