«Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է. որևէ խոչընդոտ չկա»․ Հաջիև

Մանրամասներ
հաջիև ադրբեջան

Հայկական կողմը երկու ամսից ավելի հետաձգում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։

Այդ մասին ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է APA-ն․ 

«Չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- ասել է նա։

Ադրբեջանական կողմից նշում են, որ սա «պատմական հնարավորություն է, և որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը։