Միշիկից, Սերժիկից, Սաշիկից պրծանք, հիմա էլ Արմեն Սարգսյա՞նն է

Օգտատերերից ինչպե՞ս նեղանանք, որ մեզ քրֆում են. Մարուքյան

Դու հասար դրան, հիմա ուշադիր լսիր. փետրվարի 18-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան՝ պատասխանելով ՀԺ-ի նախկին լրագրողի հարցին, թե ինչու լրատվամիջոցներին մեղադրող ընդդիմությունն ու իշխանությունը անվանական չեն խոսում, որպեսզի մյուս լրատվամիջոցներին ազատեն  խնդիրներից:

«Ուրեմն ՀԺ թերթը խմբագրական է հրապարակել, որի վերնագիրը մոտավորապես հետևյալն է, որ դիմակները պատռվեցին: Նայում եմ, հեղինակին չեմ գտնում: Ամբողջ վերլուծությունն այն մասին՝ մենք, որ դեմ ենք քվեարկել, ուրեմն ռոբերտքոչարյանական, սերժսարգսյանական բաների մեջ ենք: Գիտեք չէ՞, թե ումն է այդ թերթը: «Ժողովուրդը» թերթը գիտենք չէ՞, թե ումն է: Կարո՞ղ եմ ասել, որ իշխանական թերթ է: Այդ թերթը գրում է, որ Լուսավոր Հայաստանը ստվերային հանդիպումներ է ունենում և նրանց Արմեն Սարգսյանն է հովանավորում: Միշիկից, Սերժիկից, Սաշիկից պրծանք, հիմա էլ Արմեն Սարգսյա՞նն է հովանավորում: Հետո գալիս են Գորգիսյանին հարցնում՝ ճի՞շտ է, որ Արմեն Սարգսյանը հովանավորում է ձեզ, Գորգիսյանը հերքում է, գնում ու վերնագիր են դնում, թե բնականաբար է, որ պետք է հերքեին: Էլի կարող եմ փաստեր բերել: Բերեցի երկու իշխանական թերթի  օրինակ: Եթե ՀԺ-ն նման բան է գրում, օգտատերերից ինչպե՞ս նեղանանք, որ մեզ քրֆում են»,-ասաց Մարուքյանը:

Խոսքի վերջում ԼՀԿ-ականն ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու. «Թող ոչ մեկ չներվայնանա, որ մենք հեղափոխության արժեքներին տեր ենք կանգնում: Բա ընդդիմության դերը ո՞րն է, սանկա քշե՞նք»: