Ռուսական մասնավոր ռազմական «Ռեդուտ» ընկերությունը, որը պետության կողմից աջակցվում է և կապված է ռազմական հետախուզության հետ, հավաքագրում է կանանց՝ ուկրաինական ճակատ ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։:
Խոսքը, մասնավորապես, «Բորզ» գումարտակի մասին է»
Սոցցանցերում կին նորակոչիկներին կոչ են անում միանալ այս գումարտակին՝ որպես դիպուկահարներ և անօդաչու թռչող սարքերի օպերատորներ աշխատելու համար:
Բրիտանական հետախուզությունը հիշեցրել է, որ այս տարվա մարտին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ուկրաինայում 1100 կանանց տեղակայման մասին։
Ինչես ասվում է «Ռեդուտի» տարածած գովազդում, այժմ նրանք հիմնականում կատարում են բժշկական ապահովման և հանրային սննդի ապահովման գործառույթներ
0Comments