Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։
Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա ձախողում է:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը. հակառակը, ըստ Փաշինյանի, հնարավոր չէ:
«Դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք տարանջատում և հակադրում խաղաղության տարածաշրջանային շահերին», - ասել է նա:
Խոսելով Արցախից բռնի տեղահանվածների մասին՝ Փաշինյանն ասել է, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան, ապրեն ու ստեղծագործեն Հայաստանում»։
0Comments