Օրերս Հայաստանում էր ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն, և իհարկե սպասում ենք ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կալասի այցին Հայաստան: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Կարծում ենք, գալիք Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհուրդը կնշանավորվի շատ կարևոր օրակարգով: Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հաջորդ նիշը, կարծում եմ, կազդարարվի նմանատիպ կարևոր միջոցառմամբ՝ նախ նոր օրակարգի ընդունմամբ և մի շարք կարևոր որոշումներով։
Արդեն մեկնարկվել են բովանդակային բանակցություններ վիզաների արտոնագրերի ազատականացման վերաբերյալ դեկտեմբերի ընթացքում և այդ աշխատանքը էլ ավելի ակտիվանալու է գալիք ամիսների ընթացքում: Կազմակերպելու ենք մի շարք այցեր Բրյուսել, մեր ճյուղային նախարարությունների կողմից, նախարարների մակարդակով, որպեսզի մեր ոլորտային համագործակցությունը էլ ավելի առաջ համար»,- ընդգհծեց փոխնախարարը:
0Comments