Ֆրանսիայում զենքի գնման պայմանագիրը կվավերացվի այսօր

Մանրամասներ
պապիկյան

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն այսօր հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ՊՆ-ի X-ի միկրոբլոգը։

Նշվում է, որ հանդիպման նպատակը զենքի ձեռքբերման պաշտոնական ձևակերպումն է։

«Որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների անվտանգությունը»,- ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիացի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը նույնպես իր X-ի էջում գրել է. «Սեբաստիան Լեկորնյուն և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը քննարկել են ռազմական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համար։

Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին կլինի»։