«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ալիևը։
«Ղարաբաղի հայ համայնքին արդեն ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և այլ իրավունքների հարգումը, ինչն արտացոլված է միջազգային կոնվենցիաներում, որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է նա։
0Comments