Եվլախում արցախյան կողմը կներկայացնի Արթուր Հարությունյանը

Մանրամասներ
Արթուր Հարությունյան

Այսօր Արցախի իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Համաձայնություն է կայացվել սեպտեմբերի 21-ին հանդիպում կազմակերպել Եվլախում։

«Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով՝ վաղը Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է նորանշանակ պետնախարար, ԱՀ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը: