Լրատամիջոցներն աշխատում են մաքրել հայհոյանքները: Սակայն ես հասկանում եմ լրատվամիջոցին, որը չի կարող 24 ժամ վերահսկել, թե որ մի հոգեկան հիվանդի մտքով կանցնի գիշերը ժամը 4-ին մտնել տվյալ էջի տակ սեռապաթոլոգիկ հայհոյանք գրել: Այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ սխալ համարելով պատասխանատվությունը միայն լրատվամիջոցի վրա դնելը:
Զոհրաբյանի խոսքերով, ինքը չի պատկերացնում մեխանիզմ, որը թույլ կտա լրատվամիջոցին վերահսկել ինչ-որ մի հիվանդի, ով Գլենդելում կարող է քնից արթնանալ և սկսել սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տալ:
Ամեն դեպքում պատգամավորը կարևորեց լրագրողների աշխատանքը, ովքեր անձամբ հետևում ու մաքրում են հայհոյանքները, գրում է analitik.am:
0Comments