Մարդ չգիտի գնա ավագանի դառնա, ոստիկան դառնա, քիլեռ դառնա, որ կարողանա էս ամեն ինչի դեմն առնել․ Հովսեփ Կուբատյան

Մանրամասներ
հովսեփ կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս վիդեո էի հրապարակել, որ մեր բակը վերանորոգել են, բայց շինաղբը մնացել է խաղահրապարակում: Շինաղբը այսօր տարան, իհարկե մինչ այդ ինձ մեղադրելով «այլ նախընտրական նկրտումների» մեջ, բայց պարզվեց, որ դա դեռ ծաղիկներն են:

Վերանորոգման ժամանակ սիրուն լույսեր էին տեղադրել, լարերն էլ գետնի տակով էին անցկացրել: Պարզվեց, որ լարերը գողացել են: Գետնի տակով անցնող բոլոր լարերը գողացել են:

Մարդ չգիտի գնա ավագանի դառնա, ոստիկան դառնա, քիլեռ դառնա, որ կարողանա էս ամեն ինչի դեմն առնել»: