Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Թուրքիա։ Ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ նա կայցելի ՆԱՏՕ անդամ երկիր։ Այս մասին գրել է Milliyet-ը։
Պարբերականը նշել է, որ հացահատիկի գործարքի շրջանակում Ռուսաստանն իրականացնում է իր շփումներն ու բանակցություններն Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ Թուրքիայի միջոցով։
Սեւծովյան հացահատիկային միջանցքի գործողության ժամկետը լրացել է հուլիսի 17-ին։ Դա հանգեցրել է ցորենի գնի աճի։
0Comments