Նիգերի մայրաքաղաք Նիամեյում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է ընթանում, հայտնում է AFP-ն։
Հաղորդվում է, որ ցուցարարները դիվանագիտական ներկայացուցչության դարպասից պոկել են «Ֆրանսիայի դեսպանություն» ցուցանակը եւ մի շարք փորձեր կատարել՝ մտնելու առաքելության տարածք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ցուցարարները պահանջում են փակել աֆրիկյան երկրի տարածքում բոլոր օտարերկրյա բազաները, նրանք նաև սատարում են զինվորականներին, որոնք զավթել են իշխանությունը Նիգերում հուլիսի 26-ին՝ պետական հեղաշրջման արդյունքում։
Նիգերի մայրաքաղաքում է գտնվում Աֆրիկայի այս հատվածում Ֆրանսիայի ամենամեծ ավիաբազան։ Պետության տարածքում տեղակայված են նաև Գերմանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի զորամասեր։
0Comments