Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը կանգնած տեղում միզել է․ Վիդեո

Մանրամասներ

 

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը ազգային օրհներգի հնչեցման ժամանակ կանգնած տեղում միզել է։ Կադրերը հրապարակել է Kivu News 24 հեռուստաալիքը, գրում է lenta.ru-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նոր մայրուղու բացմանը փողային նվագախմբի ելույթի ժամանակ քաղաքական գործչի տաբատը թրջվում,ապա ոտքի մոտ՝ գետնին, հեղուկ է հայտնվում։ Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և վիրուսային դարձել։

Սալվա Կիրը 71 տարեկան է։ Նա նախագահ է դարձել 2011 թվականին Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքում Սուդանից անկախանալուց հետո։