«Աղերսում եմ բոլորիդ՝ միանալ». Վագիֆ Խաչատրյանի դստեր հայտարարությունը

Մանրամասներ

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վաղը` ժամը 11:00-ին, լինելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնուհետև գնալու եմ Կարմիր խաչի գրասենյակ:

Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ՝ միանալ ...»,- գրել է նա։

Հիշեցնենք, երեկ Լաչինի միջանցքից Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրում է ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ: Այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ Վ. Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է: