«Լավ մնացեք, տարբերակ չունեմ ետ գալու». ծնողները կարդացին անհետ կորածի նամակը

Մանրամասներ

«Մեր քիմիկներից մեկը թաքնված տեղից նամակ է գրել իր մորն ու հորը»:

Ասել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը: Ծնողները փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք կարդացին նամակը, որը անհետ կորած զինվորներից մեկը գրել է մորը;

«Ցավը էնա, որ արհամարանքի ենք արժանանում, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ ետ գալու, կամ կմնամ սենց, կամ կխփեն»,- գրված է նամակում:

Ծնողներն ասում են, որ ճանապարհը չեն բացելու, պատրաստվում են վրաններ բացել:

«Մենք այս նամակը ցույց ենք տալիս, ասում ենք մեր տղաները ստեղ են, գնացեք գտեք, մեզ ասում են գնանք մենք մեռնե՞նք»,- ասել են ծնողները:

Հիշեցնենք, որ  Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։